Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Պետությունն ու պետականությունը պահպանելն անհամատեղելի է ճակատագրապաշտության հետ

Պետությունն ու պետականությունը պահպանելն անհամատեղելի է ճակատագրապաշտության հետ
07.04.2025 | 12:34

Կողբացին քննադատելով ճակատագրապաշտության ուսմունքը, նկատել է՝ ճակատագրապաշտը անխուսափելիորեն արդարացնում է չարիքը, կոչ է անում ոչ թե դիմակայել իր Երկիրը ասպատակողին, այլ ոճրագործությունը համարել սոսկ ճակատագիր:

Մեր օրերում բոլոր նրանք, ովքեր հույս են փայփայում, որ ոճրագործին արդարացնելը, նրան սիրաշահելը կզսպի վերջինիս նենգ նկրտումները, թող պատմությունից բերեն այդ հավատը հիմնավորող գեթ մեկ օրինակ:

Պետությունն ու պետականությունը պահպանելն անհամատեղելի է ճակատագրապաշտության հետ, լավագույն դեպքում դա արտագաղթի ուղիղ ճանապարհ է, ոչ ավելին ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3872

Մեկնաբանություններ